Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, հունվարի 11-ին, ժամը 08.20-ին,
Գավառ քաղաքի Սայադյան փողոցից, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի եւ նրա 3 ուղեւորներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի զննությամբ առջեւի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել է 16 գրամ կանեփանման զանգված, որը, ըստ վարորդի հայտարարության, պատկանում է իրեն:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























