Հունվարի 12-ին`ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 172 շենքի 5-րդ հարկի ճակատային մասից քար է կախված եւ վտանգ է ներկայացնում անցորդների համար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների ուժերով քարն ապամոնտաժվել եւ իջեցվել է:




























