Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։