Այսօր ժամը 06.54-ին ՀՀ ԱԳ նախարարության ոստիկանության հերթապահից ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 2 շենքում էլեկտրական մալուխներ են այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել` ժամը 07.39-ին: Էլեկտրական մալուխների հորանի 1-ին և 2-րդ հարկերի միջանկյալ հատվածում այրվել են 5 մ երկարությամբ մալուխներ:

























