NEWS.am-ի ունեցած տվյալներով, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության գործով արդեն կան ձերբակալվածներ: Հայտնի են նաեւ սպանությունն իրականացնողները: Մեզ դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են ձերբակալվածները:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, Մյասնիկյան պողոտայում ավտոմատ կրակահերթով սպանվել է 51-ամյա Ս. Շաբոյանը: Ինքնաձիգից մոտ 30 կրակահերթ են արձակել Շաբոյանի ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ: Նա նստած է եղել մեքենայի ետեւի աջ նստատեղին եւ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

























