Թուրքիայում տարածվող «խոզի գրիպը» գնալով վարակում է նաեւ լրագրողների եւ զինվորականների։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Stratejıkboyut կայքէջը։

Թուրքական Milliyet-ի լրագրող Էջե Թեմելքուրանից, Sabah-ի լրագրող Յավուզ Դոնաթանից հետո՝ հայտնի դարձավ, որ «խոզի գրիպով» է վարակվել նաեւ Hurriyet-ի լրագրող՝ Ահմեդ Հաքան Ջոշքունը։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Սիլիվրիի կալանավայրը հսկող 35 զինվորականների մոտ նույնպես հաստատվել է «խոզի գրիպի» վիրուսը։ Այդ կալանավայրում են գտնվում «Էրգենեկոն»-ի գործով անցնող կասկածյալները։

NEWS.am-ը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Թուրքիայի առողջապահության նախարար հայտնել էր, թե իր երեխաները նույնպես վարակվել են «խոզի գրիպով»։

Թուրքիայում, վերջին տվյալներով, խոզի գրիպից մահացել է մոտ 80 մարդ։