Հայաստանի Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը չի ցանկանում դառնալ Հայաստանի Ագրարային համալսարանի ռեկտոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, որ Մանվել Բադալյանը կդառնա Ագրարային համալսարանի ռեկտոր: Նրա խոսքով` որեւէ բան չի փոխվել, նա Քաղծառայության խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ Հայաստանի Ագրարային համալսարանի խորհրդի նախագահը, իսկ համալսարանն ունի ռեկտոր:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն առաջիկայում կընտրվի Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր: «Մայիս-հունիս ամիսներին վաստական թոշակի կգնա նրա վաղեմի ընկերը՝ ներկայիս ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Ի դեպ, Բադալյանն այս համալսարանի խորհրդի նախագահն է»,- գրել էր թերթերից մեկը:




























