Մոսկվայում գնդակահարվել են Թովմաս Առաքյալի վանքի վանահայր, եկեղեցական Դանիիլ Սիսոեւն ու նրա 41-ամյա օգնական Վլադիմիր Ստրելբիցկին: Ողբերգությունը տեղի է ուենցել նոյեմբերի 20-ի գիշերը: Անհայտ անձը ներխուժել է տաճար եւ կրակ բացել: Սիսոեւը սպանվել է կրծքին եւ գլխին ստացած վերքերից: Նրա օգնականը կրծքին ստացած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Նախնական տեղեկություններով՝ հանցագործը կրակել է Մակարովի ատրճանակից: Դաժան հաշվեհարդարի ականատեսները նկարագրել են հանցագործին: Դա մուգ հագուստով, մոտ 190 սմ հասակով, թիկնեղ տղամարդ է եղել: Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, վիրավորված Վլադիմիր Ստրելբիցկին հասցրել է ասել, որ կրակողը կովկասցի է: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու դատախազության աշխատակիցները:
Դանիիլ Սիսոեւը տեւական ժամանակ սպառնալիքներ էր ստանում իր հասցեին:
Դանիիլ Սիսոեւը ծնվել է 1974թ հունվարի 12-ին, նա իսլամի հարցերով մասնագետ էր, եւ հրապարակել է «Ամուսնություն մահմեդականի հետ» գիրքը:


























