Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այդ նիստում քննարկվելու են 2009 թ. 9 ամիսների Միջպետական բանկի գործունեության, բանկի վարկային գործունեության վերաբերյալ հանձնարարականների կատարման, բանկի գործունեությունը կարգավորող փաստաթղթերի հաստատման, բանկի հաշվառման քաղաքականության, 2009 թ. բյուջեի կատարման և 2010 թ. բյուջեի նախագծի քննարկման հարցերը:

Նախատեսվում է քննարկել Միջպետական բանկի 2009 թ. գործունեության աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության, բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, ինչպես նաև այլ հարցեր: