«Թուրքիան դարձել է տարածաշրջանային ուժ: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը եւ ժողովրդավարական վերափոխումները սկսել են ամրապնդել Թուրքիայի դիրքերը ԵՄ-ի հետ բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ-ի Թուրքիայի գծով անկախ հանձնաժողովի անդամ Հանս Վան Դեր Բրուկը: Նոյեմբերի 20-ին այդ հանձնաժողովը ավարտել է իր այցելությունը Թուրքիա:
Նաեւ «իմաստունների հանձնաժողով» անվանումով հայտնի այդ հանձնաժողովի նախագահ Մարտի Ահտիսաարին հայտարարել է, որ որեւէ այլընտրանք Թուրքիայի ԵՄ անդամակցությանը աստիճնաբոր կորցնում է իր ակտուալությունը: «Նախագահ Գյուլն ու պարոն Էրդողանը վճռականորեն են տրամադրված անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու հարցում: Մեր կողմից սեպտեմբերին պատրաստված զեկույցի շնորհիվ Գերմանիայի նոր կառավարությունը եւ Ֆրանսիայի կառավարությունը ավելի հազվադեպ են սկսել հիշեցնել ԵՄ-ի հետ Թուրքիայի արտոնյլ հմագործակցության իրենց առաջարկությունը»,- ասել է նա:
«Իմաստունների հանձնաժողովի» անդամները Թուրքիա այցելության ժմանական հանդիպել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի, ԵՄ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշի եւ ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիս Բայկալի հետ:




























