Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը մարտական հաշվարկ:

Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները որտեղից ծուխ է դուրս գալիս՝ պատվում են հողածածկով:

Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ:

Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»,– գրել է նա։