Չորեքշաբթի օրը Ինդոնեզիայի Բաթամ կղզու նավաշինարանում հում արմավի յուղով լցանավի վրա տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 21-ը վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը։
Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 21-ը այրվածքային վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ, նրանցից չորսի վիճակը ծանր է, հայտնել է Սաֆրուդինը։ Վշտահար հարազատները հավաքվել են հիվանդանոցներում՝ իրենց հարազատների մասին տեղեկություններ ստանալու համար։
2009 թվականին կառուցված նավի վրա նմանատիպ վթարը հունիսին չորս մարդու կյանք էր խլել, ևս հինգ հոգի վիրավորել էր։
Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է եռակցման աշխատանքների կայծերը, իսկ տուժածների մեծ մասը մահացել է ծխից։
«Մենք դեռևս հետաքննում ենք հրդեհի և պայթյունի պատճառը և թե ինչու է նույն միջադեպը նույն լցանավի վրա կրկնվել, ընդ որում, ավելի շատ զոհերով, քան նախկինում»,- ասել է Սաֆրուդինը։
Նա ասել է, որ իշխանությունները հետաքննում են, թե արդյոք նավաշինարանի օպերատոր PT ALS-ը կարող էր անփութություն ցուցաբերել, թե ոչ։





























