Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային համագործակցությամբ և հարթակներով։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ընթացքում։
Ինչպես ընդգծել է արտգործնախարարը, ՀՀ քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ ունեն անմիջական հարևանների հետ հարաբերությունները, որոնցից երկուսի հետ մենք գերազանց հարաբերություններ ունենք, իսկ մյուս երկուսի հետ՝ կարգավորվում են։
«Մենք շահագրգռված ենք ինչպես երկկողմ հարաբերություններով, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցությամբ», - ընդգծել է արտգործնախարարը՝ հավելելով, որ կան արտաքին քաղաքականության հարցեր, որտեղ երեք երկրների պատկերացումները կարող են համընկնել։
«Մենք դատապարտված ենք համագործակցության», - հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը շահագրգիռ է նաև 3+3 ձևաչափով։





























