Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուի հետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս և կառույցի անդամ երկրներին՝ ALADI-ում դիտորդի կարգավիճակ ստանալու գործընթացում Հայաստանին անվերապահ աջակցության համար: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։