2025 թվականի նոյեմբերի 5-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պատգամավորները Դիլիջանում ծանոթացել են շինարարական աշխատանքների ընթացքին, այցելել են Կիրանց և Ոսկեպար, Բերքաբերում գյուղացիների հետ քննարկել են գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր:
Այցը ամփոփվել է Իջևան քաղաքում, որտեղ պատգամավորները հետևել են քաղաքային զբոսայգու վերանորոգման աշխատանքերին:





























