ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 6-ին այցելել է Հայաստանի եվրոպական համալսարան:

ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել խորհրդարանական դիվանագիտության եւ օրենսդիր մարմնի աշխատանքների մասին պատմող կարճ խոսքով, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են ինչպես երիտասարդությանն առնչվող խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր թեմաների:

Ալեն Սիմոնյանը Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ շրջել է նաեւ համալսարանի շենքում` ծանոթանալով բուհի պայմաններին: