2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկը և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք, զուտ որպես պատրվակ, որ այդ հիմքով արգելեն նրան մեկնել Հայաստանից։ Եվ այսօր ցերեկվանից Սերժ Սարգսյանը գտնվում է այդ ապօրինի սանկցիայի տակ։ Դրվագը վերաբերում է հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի մի ցուցմունքին, որը կորզվել է սխալ թարգմանության հետևանքով, իսկ հետո դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հերքվել է իր իսկ կողմից»,- նշել է նա:
«Երեկ երեք անգամ Սերժ Սարգսյանին կանչել են հակակոռուպցիոն դատարան, անգամ հաշվի չառան դատավորի ընտանիքում արձանագրված մահը, հետո դատարանները մերժել են այդ հայցը, ուստի ստիպված բեմադրել են այս էժան շոուն։
Դատարաններն այնքան անհիմն էին գտել այդ զավեշտալի մեղադրանքները, որ Սերժ Սարգսյանի՝ երկրից հեռանալու հնարավորությունը մնաց։
Երեկ երեկոյան վերադարձանք գրասենյակ և բոլորս մտորում էինք, թե ինչով է պայմանավորված Նիկոլի այս նոպան՝ ամեն գնով նորից արգելել երրորդ նախագահին լքել երկիրը։ կանխատեսում էինք, որ այսօր ևս նիկոլական ռեպրեսիվ ապարատը մի քայլ կձեռնարկի, ինչը և տեղի ունեցավ»,– հայտարարեց Աշոտյանը։
Առավել մանրամասները՝ տեսանյութում։



























