Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է որոշել տնային կալանքը և բացակայելու արգելքը։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ նախօրեին ձերբակալված անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:" class="fui-Primitive ___11tzqds f1oy3dpc f89hs3r fqtknz5 fyvcxda">Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախօրեին ձերբակալված անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Ավելի վաղ NEW.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու:





























