Տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել այսօր, նոյեմբերի 21-ին, Մոսկվայի ժամանակով 9:50-ին Պրահայի միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհի պատճառով: Օդանավակայանի ներկայացուցիչ Էվա Կրեյչի խոսքով, 17 օդանավ, որոնք պետք է ժամանեին Պրահայի օդանավակայան, ստիպված են եղել վայէջք կատարել այլ քաղաքների օդանավակայաններում:

Բռնկումը, ինչպես ինքն է հաղորդել, եղել է հսկիչ աշտարակում, որտեղ տեղակայված է դիսպետչերական կետը: Հրդեհի մարումից 3 ժամ հետո օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է: Այս մասին հաղորդում է AFP-ը:

Զոհվածների եւ վիրավորների մասին դեռւս ոչ մի տեղեկություն չկա:

Սպասվում է, որ Պրահայի օդանավակայանը մոտ ժամանակներս կսկսի օդանավեր ընդունել: