ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ կանգնեցրել է 8 պատերազմից 5-ը՝ անմիջականորեն սակագների կիրառման սպառնալիքի ներքո։
Ըստ նրա, սակագների շնորհիվ ԱՄՆ-ն ստանում է տրիլիոնավոր դոլարներ։
«Գնաճը պրակտիկորեն բացակայում է, և սա ԱՄՆ պատմության ամենավատ ցուցանիշն է քնկոտ Ջո Բայդենի օրոք։ Բորսան հենց նոր հասավ ՊԱՏՄԱԿԱՆ առավելագույնին՝ 9 ամսում 48-րդ անգամ։ Դիմում եմ Լեոնարդ Լեոյին, Կոխին և բոլոր այն երկրներին ու ստահակներին, որոնք տարիներ շարունակ թալանել են Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ օգտագործելով իրենց սեփական սակագները․ մեր երկրը քանդելու հնարավորություն տվող դատական համակարգ այլևս չկա։ Սա ամենահարուստ, ամենաուժեղ և ամենահարգված ԱՄՆ-ն է, քան երբևէ։ Նոյեմբերի 5-ը և սակագները՝ ահա պատճառները», – նշել է ԱՄՆ նախագահը։





























