Հայաստանի ԱԳ նախարարությունում, հունվարի 30-ին կայացել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ղեկավարների հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների վարիչները հակիրճ ներկայացրել են հաշվետու տարվա ընթացքում իրագործված եւ իրագործվելիք ծրագրերը, ինչպես նաեւ քննարկվեցին Ամբիոններ-ՅՈՒՆԵՍԿՕ, Ամբիոններ–ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողով համագործակցության խնդիրները:
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` ուղղված Ամբիոնների գործունեության բարելավմանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:




























