Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Ինչպես NEWS.am-ն հայտնի է դարձել ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության ծառայությունից, Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ:
Նախատեսված է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախարար Նալբանդյանի դասախությունը Իտալիայի Սենատում:




























