Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նոյեմբերի 23-25-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան։

Այցի ընթացքում, ինչպես հայտնում է Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային կենտրոնը, նախատեսվում են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ։

Նոյեմբերի 24-ին Բորդյուժան Երեւանում կմասնակցի «ՀԱՊԿ-ը որպես կովկասյան տարածաշրջանի կայունության եւ անվտանգության բաղադրիչ» թեմայով կլոր սեղանին։