Միացյալ Նահանգները կարծում է, որ կլիմայի փոփոխության եւ զրոյական արտանետումների թեմաները սպառնալիք են երկրի համար եւ արդեն վնաս են պատճառել եվրոպական երկրներին։ Այս մասին նշվել է ԱՄՆ թարմացված Ազգային անվտանգության ռազմավարությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

«Մենք մերժում ենք «կլիմայի փոփոխության» եւ «արտանետումների զրոյական մակարդակի» կործանարար գաղափարները, որոնք լուրջ վնաս են պատճառել Եվրոպային, սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների եւ նպաստավոր են մեր հակառակորդների համար»,- նշվել է փաստաթղթում։

Ազգային անվտանգության ռազմավարությունում նշվել է, որ ԱՄՆ էներգետիկ առաջնորդության վերականգնումը գլխավոր խնդիրներից է։ Ընդգծվել է էներգիայի բոլոր առանցքային աղբյուրների՝ նավթի, գազի, ածխի, ինչպես նաեւ ատոմային էներգետիկայի օգտագործման, ինչպես նաեւ երկրի տարածքում ռազմավարական առումով կարեւոր բաղադրիչների արտադրության վերադարձի անհրաժեշտությունը։