ԱՄՆ բանակի 88-ամյա վետերան Էդ Բամբասն ամբողջ կյանքն աշխատել է ազնվորեն․ սկզբում գործարանում, հետո երկար տարիներ՝ սուպերմարկետում։ Սակայն 2012թ․ General Motors ընկերության սնանկացումից հետո նա զրկվել է թոշակից եւ բժշկական ապահովագրությունից, գրել է Daily Mail-ը։

Եկամտի կորուսւտը եւ կնոջ հեռանալը տարեց մարդու կյանքը խիստ բարդացրել են․ 80 տարեկանում նա նորից ստիպված է եղել աշխատել, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել։

Վերջերս նրա պատմությունը գրավել է լայն լսարանի ուշադրությունը։ Ավստրալացի «բարության ինֆլյուենսեր» Սեմյուել Ույդենհոֆերը պատահմամբ մտել է այն սուպերմարկետ, որտեղ Էդն աշխատում էր, եւ իմացել նրա բարդ վիճակի մասին։

Վետերանի պատմությունը ներկայացնող տեսանյութը արագ տարածվել է ցանցում՝ միլիոնավոր դիտումներ հավաքելով։ Հանրությանը հուզել են նրա ազնվությունը,աշխատասիրությունն ու տարիքը․ նա նախկինի պես այդ տարիքում կանգնած էր դրամարկղի հետեւում։

Հրապարակումից հետո կազմակերպվում է դրամահավաք GoFundMe պլատֆորմում։ Մի քանի օրում օգտատերերը ողջ աշխարհից նվիրաբերել էին ավելի քան 1,7 մլն դոլար, ինչը թույլ կտա Էդին վերջապես վաստակած թոշակի անցնել, փակել կուտակված պարտքերը եւ հանգիստ ապրել ծերության ընթացքւոմ։

«Չկա 88-ամյա մարդ, որը պետք է աշխատի, որովհետեւ ապրուստի միջոց չունի»,- իրավիճակը մեկնաբանել է ինքը՝ Ուեյդենհոֆերը։