Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգի բնակիչն ինքն իրեն ծննդյան օրվա առիթով վիճակախաղի տոմս է նվիրել եւ շահել բոնուս՝ 500 հազար դոլարի չափով, տեղեկացրել է UPI-ն։

Միրթլ Բիչ քաղաքի բնակիչը Հարավային Կարոլինայի Կրթական վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ իր ծննդյան օրվա հաջորդ օրը զբոսնել է ընկերոջ հետ եւ որոշել ինքն իրեն նվիրել Murphy Express на International Drive նվեր տոմս Միրթլ Բիչում։

«My Money Maker» տոմսը՝ 10 դոլար արժողությամբ, նրան 500 հազար դոլարի շահ է բերել։ Անսպասելի գումար շահողը պատմել է, որ մտածում է իր դրամական մրցանակն ստանալու տարբերակների շուրջ։ «Հիմա ես ավելի շատ հնարավորություններ ունեմ»,- ասել է նա։