Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ից, դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից NEWS.am–ին հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ 

Ըստ գերատեսչության՝ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետն է դեկտեմբերի 10-ը՝ ժամը 19։00-ն։