Իջեւանի նախկին փոխքաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Այն փոխարինվել է տնային կալանքով ու բացակայելու արգելքով։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ:
Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։





























