Ամերիկյան ամենատարածված վիճակախաղերից մեկի՝ Powerball-ի ջեքփոթը հասել է 1 միլիարդ դոլարի։ Այս մասին հաղորդվել է վիճակախաղի կայքում։
Չորեքշաբթի օրը վերջին վիճակախաղի վիճակահանությունը չի հաջողվել հաղթող գտնել, որից հետո Powerball-ի ջեքփոթը հասել է 1 միլիարդ դոլարի: Նշվում է, որ հաղթողը կարող է հայտարարվել արդեն այս գալիք շաբաթ օրը, երբ տեղի կունենա հաջորդ վիճակահանությունը:
Պատմության մեջ Powerball-ի ամենամեծ ջեքփոթը՝ 2.04 միլիարդ դոլար, շահել են 2022 թվականի նոյեմբերի 7-ին: Հաղթողը Կալիֆոռնիայի բնակիչ Էդվին Կաստրոն է եղել, ով հարկերից հետո ստացել է մի փոքր պակաս քան 1 միլիարդ դոլարը:




























