Ադրբեջանն ու Թուրքիան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնության կհասնեն այս տարվա դեկտեմբերին: Ներկայումս կողմերը համաձայնեցրել են շատ հարցեր եւ դեկտեմբերին սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը նաեւ կհտակեցնի գազի գինը հաջորդ տարվա համար: Այս մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը:
«Թուրքական Botas ընկերության հետ բանակցությունները շարունակվում են եւ եթե գազի նոր գնի շուրջ համաձայնություն կայանա, ապա վերլուծաբանները չեն բացառում, որ գազի գինը Թուրքիայի ներքին շուկայում կբարձրանա 70 տոկոսով: Այն դեպքում, եթե գազը գնեն 250-260 դոլարով, ապա ներքին շուկայում գազի գինը կբարձրանա հասնելով 280-290 դոլարի»,- նշել է կայքէջը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիային մատակարարվող գազի գնի բարձրացման մասին սկսեց հայտարարել այն բանից հետո, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որտեղ խոսք չկա ԼՂ խնդրի մասին:




























