Դեկտեմբերի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 22-ամյա Դ․ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21։20-ից մինչև 21։30-ը Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան ընթանալիս գնացքի վագոնում նստարանին նստած 30-40 տարեկան անհայտ անձը ոտքով դիպել է իր ոտքին և ցուցադրել իր սեռական օրգանները՝ ակնարկելով իր ուշադրությունը, հաղորդում է Shamshyanc.om-ը։
Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերը նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։




























