Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) արծաթի 2026 թվականի մարտ ամսվա մատակարարման ֆյուչերսների գինը հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար 66 դոլարը։ Սա բխում է առևտրային հարթակի տվյալներից։
Թանկարժեք մետաղի գինը բարձրացել է 4.07%-ով և մեկ ունցիայի համար (+3.9%) կազմել 66.07 դոլար:





























