Իսրայելը երեքշաբթի արգելել է Կանադայի խորհրդարանի վեց անդամի մուտքը բռնազավթված Արևմտյան ափ, երբ նրանք փորձել են սահմանը հատել Հորդանանից հայտնում է BBC News-ը:

Խումբը փորձել է երկիր մուտք գործել՝ «Կանադայի մահմեդական քվեարկություն» (TCMV) ոչ առևտրային կազմակերպության կողմից հովանավորվող Իսրայել և Արևմտյան ափ կատարած ուղևորության շրջանակում։

Կանադայում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ 30 հոգուց բաղկացած խմբի մուտքը մերժվել է, քանի որ TCMV-ն կապված է  Իսրայելում որպես ահաբեկչական խումբ ճանաչված Islamic Relief Worldwide ՀԿ-ի հետ։ Islamic Relief –ի կանադական մասնաճյուղը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը։ 

TCMV-ն միաժամանակ հանդես է եկել քննադատությամբ՝ ​​հայտարարելով, որ իր ֆինանսավորումը գալիս է միայն որակավորված դոնորներից։