ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի գործադիր հրամանագիր է ստորագրել՝ կանեփի վերադասակարգումը արագացնելու համար, որը ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) թույլ է տալիս ուսումնասիրել դրա բժշկական օգտագործումը, հաղորդում է NBC News-ը։
«Դա իսկապես առնչվում է առողջ բանականությանը»,- Օվալաձև աշխատասենյակում հրամանագիրը ստորագրելուց առաջ հայտարարել է Թրամփը ։
Ըստ ԱՄՆ նախագահի, հրամանագիրը չի օրինականացնում կաննաբիսն ամբողջ երկրում։
«Այն չի օրինականացնում մարիխուանան որևէ ձևով և չի թույլատրում դրա օգտագործումը որպես հանգստի դեղամիջոց»,- ասել է նա՝ հավելելով, որ հրամանագիրը նպատակ ունի օգնել խրոնիկական ցավից տառապող մարդկանց։ Նա նշել է նաև, որ չի ցանկանա կաննաբիսն օրինականացնել հաճույք ստանալու նպատակով։
«Հաճույք ստանալու նպատակով հզոր վերահսկվող նյութերի օգտագործումն անվտանգ չէ»,- ասել է նա։
Ըստ 1970 թվականի «Հսկվող նյութերի մասին» օրենքի՝ կաննաբիսը ներկայում դասակարգվում է նույն կատեգորիայում, ինչ հերոինը, էքստազին և LSD-ն։ Թրամփի գործադիր հրամանագիրը նախատեսում է այն վերադասակարգել որպես III ցանկի նյութ, որը Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության կողմից սահմանվում է որպես «ֆիզիկական և հոգեբանական կախվածության միջին կամ ցածր ներուժ ունեցող թմրանյութեր»։ III ցանկի դեղերի այլ օրինակներից են կոդեինով, կետամինով և տեստոստերոնով թայլենոլը։





























