Ավելի քան 15 հազար մարդ տարհանվել է ժամանակավոր տեղակայման կետեր Մալայզիայում տեղի ունեցող ուժեղ հեղեղումների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Bernama տեղեկատվական գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ թագավորության տարհանված բնակիչների թիվը կազմում է 15 358։ Տարերային աղետը վնասել է Պահանգ (13 472 վերաբնակված բնակիչներ), Թրենգանու (1 344), Ջոհոր (356) եւ Քելանտան (186) մալայզիական նահանգները։

2024թ․ վնասի չափը հեղեղումներից կազմել էր 933,4 մլն ռինգիտ (228,6 մլն դոլար), ինչը համարժեք է երկրի ՀՆԱ 0,05 տոկոսին։