Նավթի գները երկուշաբթի առավոտյան բարձրանում են՝ երկու շաբաթ տևած անընդմեջ անկումից հետո ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.48 դոլարով (0.79%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.95 դոլարի: Անցյալ ուրբաթ Brent-ը թանկացել է 0.65 դոլարով (1.1%)՝ մեկ բարելի համար հասնելով 60.47 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.46 դոլարով (0.81%)՝ մեկ բարելի համար հասնելով 56.98 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը բարձրացել է 0.58 դոլարով (1%)՝ մեկ բարելի համար հասնելով 56.52 դոլարի։




























