Carrefour-ից Yandex Go-ի միջոցով պատվերներ կատարելով՝ օգտատերերը կարող են հավաքել երկրի վայրի կենդանիների բնակության քարտեզը և ստանալ «Հայաստանի գազանների ընկեր» նշանը։ Ավելին՝ 5000 դրամից բարձր յուրաքանչյուր պատվերից ծառայությունը 300 դրամ կփոխանցի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)։ Հավաքագրված միջոցները կուղղվեն անազատությունից փրկված արջերի և այլ կենդանիների կերակրմանը, խնամքին, բուժմանը և վերականգնմանը։
Նախագծի հավաքածուն, որն օգտատերերը կարող են հավաքել Carrefour-ից գնումներ կատարելով Yandex Go-ի միջոցով, բաղկացած է կենդանիների պատկերներով ստիկերներից և Հայաստանի խաղային քարտեզից։ 5 000 դրամ և ավելի արժեքով պատվերի դեպքում օգտատերը ստանում է մեկ կենդանու ինքնակպչուն պիտակ և նրա մասին համառոտ տեղեկատվությամբ քարտ՝ որտեղ է բնակվում և ինչով է սնվում։ 10 000 դրամ և ավելի արժեքով պատվերի դեպքում ինքնակպչուն պիտակի հետ միասին պատվերի հետ կգա նաև քարտեզը, որի վրա կարելի է փակցնել կենդանիներին։ Այն օգտատերերը, ովքեր քարտեզի վրա կհավաքեն հինգ տարբեր կենդանիներ, կկարողանան ստանալ «Հայաստանի գազանների ընկեր» նշանը։ Դրա համար անհրաժեշտ է այցելել Yerevan Mall-ի Carrefour և ներկայացնել սթիքերներով քարտեզը։
Ակցիայի մասնակիցներին հասանելի են տասը տեսակի կենդանիների ինքնակպչուն պիտակներ՝ այծյամի, վարազի, Սևանա լճի իշխանի, ջրասամույրի, խայտաքիսի, աքիսի, մկնաճուռակի, ինչպես նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակների՝ կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի, գառնանգղի։ Քարտերում ներկայացված տեղեկատվության հիման վրա յուրաքանչյուր կենդանու սթիքերը պետք է տեղադրել նրա բնակության համապատասխան տարածաշրջանում՝ Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ, Լոռի, Կոտայք, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք և Սևանա լիճ։
5000 դրամից բարձր յուրաքանչյուր պատվերից ծառայությունը 300 դրամ կփոխանցի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)։ Հավաքագրված միջոցները կուղղվեն շագանակագույն արջերի և այլ վայրի կենդանիների լրացուցիչ կերակրմանը՝ թե՛ բնական միջավայրում ապրողների, թե՛ Հիմնադրամի Վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում գտնվողների համար։ Նվիրատվությունները կօգնեն ապահովել լրացուցիչ սնունդ բնական կերի պակասի ժամանակահատվածներում, ինչպես նաև կապահովեն անազատությունից փրկված կենդանիների կերակրումը, խնամքը, բուժումն ու վերականգնումը:
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում մեր աշխատանքի մեծ մասը կապված է բնապահպանության կարևոր նախաձեռնությունների հետ, ներառյալ լրացուցիչ կերակրումներ, վայրի կենդանիների փրկարար կենտրոնի գործունեություն, ինչպես նաև որբացած քոթոթների փրկություն և վերադարձ վայրի բնություն։ Yandex Armenia-ի հետ այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք այս կարևոր պահպանական ծրագրերի մասին իրազեկումը հասցնել հայ ընտանիքներին։ Շատ ուրախ ենք այս հնարավորության համար՝ մարդկանց ներշնչելու մեր երկրի վայրի բնությունը պահպանելու կարևորության մասին» - Ռուբեն Խաչատրյան, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն, Բնության պահպանության միջազգային միության խորհրդի անդամ:
«Նախագծի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել կենդանիների և նրանց բնակավայրերի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտությանը և արժանահավատությանը։ Yandex Go-ի նախաձեռնությունը խաղային և մատչելի ձևով հնարավորություն է տալիս տարբեր տարիքի մարդկանց՝ երեխաներից մինչև մեծահասակներ, պատմել Հայաստանի ֆաունայի մասին և նպաստում է բնության նկատմամբ հոգատար ու գիտակցված վերաբերմունքի ձևավորմանը։ Նախագիծը ցույց է տալիս, որ վայրի կենդանիների մասին հոգատարությունը կարող է սկսվել պարզ և հասկանալի քայլերից», — նախագծի խորհրդատու Աստղիկ Ղազարյան, ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչ։


































