Իր հույն և կիպրացի գործընկերների հետ անցկացվող եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ակնարկելով տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, հայտարարել է, որ «նրանք, ովքեր երազում են իրենց կայսրությունները վերականգնելու և մեր հողերը գերիշխելու մասին», մոռանալ դրա մասին։
«Մեր բոլոր երկրներն անցյալում նվաճվել են միմյանց հաջորդող կայսրությունների կողմից, բայց քաջության և զոհաբերության շնորհիվ ժամանակակից դարաշրջանում հասել ենք անկախության։ Նրանց, ովքեր երազում են իրենց կայսրությունները վերականգնելու և մեր հողերը գերիշխելու մասին, ես ասում եմ. մոռացեք դա։ Նման բան տեղի չի ունենա։ Նույնիսկ մի մտածեք դրա մասին։ Մենք վճռական ենք և ունակ ենք պաշտպանվելու, և մեր համագործակցությունն ավելի է ամրապնդում այդ կարողությունները»,- ըստ Times of Israel-ի՝ հայտարարել է Նեթանյահուն։
Երկու երկրների միջև տասներորդ եռակողմ գագաթնաժողովը տեղի է ունեցել այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը՝ հաշվի առնելով Աթենքում Թուրքիայի ընդլայնվող ռազմական ներկայության վերաբերյալ մտահոգությունները ուսումնասիրում են Արևելյան Միջերկրական ծովում արագ արձագանքման ուժեր ստեղծելու հնարավորությունը։




























