Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, փետրվարի 7-ին, ժամը 12.30-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ավշար գյուղի 54-ամյա մի բնակչի, որի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվածը հայտարարել է, որ զանգվածը քաղել է դաշտից եւ փաթեթավորել` հետագայում օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 14.10-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Սեւան քաղաքի 54-ամյա մի տղամարդու, որի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված:
Տղամարդը հայտարարել է, որ զանգվածը քաղել է դաշտից իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























