Երեւանում, տեղացած ձյան հետեւանքները վերացնելու նպատակով փետրվարի 7–ի երեկոյան ժամը 19–ից սկսած եւ անցած գիշերվա ընթացքում ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մաքրման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 163 միավոր հատուկ տեխնիկա։ Օգտագործվել է շուրջ 190տ աղ եւ 440խմ ավազ։ Աշխատանքներին ներգրավվել են նաեւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների համապատասխան մեքենամեխանիզմները։ Ձյան մաքրման աշխատանքներին օժանդակելու քաղաքապետարանի կոչին արձագանքել են նաեւ մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններ՝ տրամադրելով համապատասխան տեխնիկա։ Ձյան մաքրման աշխատանքները բոլոր վարչական շրջաններում շարունակվում են։




























