Երկու սպա եւ պայմանագրային ծառայության 6 զինծառայող է զոհվել Ուլյանովսկում՝ արկերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովին, եւս երկու պայմանագրայիններ վերքեր են ստացել, եւ վիրահատվել են: Բժիշկների գնահատականներով, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Կուզնեցովը տեղեկացրել է, թե Ուլյանովսկում ռազմա-ծովային նավատորմի 31-րդ բաժանմունքի տարածքում արկերի բեռնման աշխատանքների ժամանակ արկերից մեկի դետոնացիա է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը արկերի ծայրահեղ վատ վիճակ էր: Նոյեմբերի 13-ին տեղի ուենցած հրդեհի հետեւանքով վնասված արկերը նախատեսվում էր տեղափոխել քաղաքից դուրս գտնվող պոլիգոն, որտեղ իրականացվելու էր դրանց ծրագրային ոչնչացումը: Պայթյունը տեղի է ունեցել մեքենայի շարժվելու պահին: