Եվրագոտին կենտրոնական բանկերի աշխարհի խոշորագույն դաշինքն է։ Նրանց համախառն ակտիվների չափը կազմել է 7,13 տրիլիոն դոլար։ Վարկանիշային աղյուսակում Եվրագոտուն հաջորդում են Չինաստանը (6,62 տրիլիոն դոլար) և ԱՄՆ-ն (6,58 տրիլիոն դոլար)։
Ավանդաբար բարձր դիրքում է գտնվում Ճապոնիան (4,51 տրիլիոն դոլար)։ Երկրի կենտրոնական բանկի հաշվեկշիռը մշտապես աճում է մեղմ դրամավարկային քաղաքականության հաշվին, հայտնում է Naked Science-ը։
Լավագույն հնգյակի մեջ է մտել նաև Շվեյցարիան։ Շվեյցարիայի կենտրոնական բանկի ակտիվների մեծ մասը արտաքին պահուստներն են, որոնք ներառում են արտարժույթ և արժեթղթեր, որոնք կիրառվում են նաև փոխարժեքի կայունացման համար։
Տասնյակի մեջ են մտել նաև Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Սինգապուրի և Հոնկոնգի կենտրոնական բանկերը։ Հնդկաստանի և Բրազիլիայի լավագույն տասնյակում հայտնվելը վկայում է գլոբալ դրամավարկային համակարգում զարգացող շուկաների աճող կշռի մասին։
Հեղինակները Միջազգային հաշվարկների բանկի տվյալների հիման վրա ինֆոգրաֆիկա են կազմել: Ռուսաստանը վարկանիշային աղյուսակում չի ներառվել, քանի որ համադրելի և արդիական տվյալները միշտ չէ, որ հասանելի են:




























