Այսօր՝ նոյեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ինստիտուտի մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Ինստիտուտի առջեւ դրված խնդիրներից են կազմակերպության անդամ-պետություններում քաղաքական ու սոցիալական իրավիճակի հետազոտությունը, նաեւ հանրությանը ՀԱՊԿ աշխատանքին ծանոթացնելը:
Ինստիտուտը նաեւ ապահովելու է այլ միջազգային կառուցների եւ հետազոտական հիմնադրամների հետ փոխգործակցությունը: Հայկական մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Մինչեւ տարեվերջ Կովկասում բացվելու են եւս մի քանի մասնաճյուղեր:
Այսօր Երեւանում անցկացվելու է նաեւ քննարկում՝ կլոր սեղանի ձեւաչափով՝ «ՀԱՊԿ-ը որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության գործոն» թեմայով, որին կմասնակցեն քաղաքագետներ, փորձագետներ, նաեւ ՀԱՊԿ ինստիտուտի եւ այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:




























