Իսպանիայում վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ երկաթուղային վթարն է տեղի ունեցել։
Բարսելոնայի մոտակայքում գտնվող արվարձանային գնացքի ռելսերից դուրս գալու և վերջինիս ավերման հետևանքով զոհվել է մեքենավարը, առնվազն 14 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
Կատալոնիայում պատահած վթարը տեղի է ունեցել Անդալուսիայի Ադամուզ քաղաքում՝ երկու արագընթաց գնացքների բախումից երկու օր անց, որը վերջին տասնամյակում դարձել է Իսպանիայի ամենածանր երկաթուղային աղետը։ Զոհվել է առնվազն 42 մարդ։




























