Ռուսաստանը չի խոչընդոտելու Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրին, որում ներառված են ԱՊՀ մի շարք երկրներ, քանի որ նրանում որեւէ օգուտ չի տեսնում: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
«Ես ողջախոհ մարդ եմ: Ինչպե՞ս կարող եմ կոչ անել չմսնակցել այս կամ այն միավորմանը, եթե իրենք՝ պետությունները դա համարում են օգտակար»,- ասել է Մեդվեդեւը բելառուս լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, ծրագրում «առանձնակի օգուտներ չկան»: Նա նաեւ նշել է, թե չի տեսնում ծրագրում «Ռուսաստանի դեմ ուղղված որեւէ անմիջական վտանգ»:
Հիշեցնենք, որ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախագիծը, որ ընդունվել է 2008 դեկտեմբերին՝ Լեհաստանի եւ Շեվդիայի նախաձեռնությամբ, եւ հաստատվել է 27 երկրների կողմից Բրյուսելի գագաթնաժողվում, մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը: Ծրագիրը նախատեսում է այդ երկրներին 600 մլն եվրոյի տրամարդում՝ մինչեւ 2013թ.: Դրանք նախատեսված են պետական ինստիտուտների կայացմանը, սահմանների վերահսկողությանն ու փոքր ձեռնարկություններին օգնելուն:




























