Համաշխարհային առեւտուրը բախվում է վերջին 80 տարիների իր ամենալուրջ ցնցումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանման եւ երկրների պատասխան միջոցառումների պատճառով։ Այսպիսի կարծիք է հայտնել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան Handelsblatt թերթի հարցազրույցում։

«Համաշխարհային առեւտուրն այժմ ապրում է վերջին 80 տարիների իր ամենալուրջ ցնցումները»,- ասել է նա։

Միեւնույն ժամանակ, ԱՀԿ ղեկավարը կարծում է, որ առեւտրային համակարգը չի փլուզվել։ Օկոնջո-Իվեալան նշել է, որ համակարգը տուժել է, բայց զարմանալիորեն դիմացկուն է։ «Անկեղծ ասած, այս դիմացկունությունը զարմացրել է ինձ։ Ազատ առեւտուրը տուժել է, բայց չի ընկճվել»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։