Երեւանում, փետրվարի 9-ին, ժամը 09.30-ին, «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: