Վերջին օրերին Միացյալ Նահանգներում առնվազն 26 մարդ է մահացել ձմեռային փոթորկի պատճառով, այդ թվում՝ տարեց մարդիկ, որոնք մաքրում էին ձնակույտերը եւ դեռահասներ, որոնք սահնակով սահում էին ձյան միջով՝ կառչելով մեքենայից։ Այս մասին տեղեկացրել է New York Post-ը։
«26 մարդ մահացել է, այդ թվում՝ երկու դեռահաս, որոնք սահնակով սահում էին»,- նշվել է հաղորդագրության մեջ։
16-ամյա աղջիկը մահացել է ընկերոջ հետ սահնակով սահելիս։ Պարբերականի տեղեկացմամբ՝ նրանք սահմանկենորվ կառչել էին մեքենայից եւ բախվել են ծառին։ Սա նման գործունեության հետ կապված առաջին գրանցված մահացու դեպքն է։ Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաեւ Արքանզասում, որտեղ 17-ամյա տղա ննույնպես բախվել է ծառին, երբ նա սահնակով կառչել էր մեքենայից։




























