Հնդկաստանի Մահարաշթրա նահանգի գլխավոր նախարարի տեղակալ Աջիթ Պավարը զոհվել է ինքնաթիռի վթարի հետեւանքով՝ չորս այլ անձանց հետ միասին, հաղորդել է BBC News-ը՝ հղում կատարելով երկրի ավիացիոն կարգավորողին։

Մումբայից մեկնած ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Բարամատի օդանավակայանում՝ այն շրջանում, ուր մեկնում էր, հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Վթարի պատճառը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել։ Գլխավոր նախարարի տեղակալից բացի՝ մահացել են Պավարի երկու աշխատակիցները եւ անձնակազմի երկու անդամ։

Վարչապետ Նարենդրա Մոդին թվիթերում գրել է, որ «վշտացած է» վթարի լուրից։

Պավարը՝ Ազգայնական կոնգրեսի կուսակցությունը (NCP) հիմնած վետերան քաղաքական գործիչ Շարադ Պավարի եղբորորդին, ազդեցիկ քաղաքական գործիչ էր Մահարաշտթայում։

Նա քաղաքական գործունեությամբ զբաղվել է տասնամյակներ, նա մի քանի անգամ զբաղեցրել է Մահարաշթրայի գլխավոր նախարարի տեղակալի պաշտոնը։ Մի քանի տարի առաջ նա եւ մի քանի օրենսդիրներ լքել են իր հորեղբոր կուսակցությունը եւ հիմնադրել իրենց սեփական կուսակցությունը, որը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը հետագայում պաշտոնապես ճանաչել է որպես Ազգայնական կոնգրեսի կուսակցություն։ Նրա կուսակցությունը Մահարաշթրայի իշխող դաշինքի մաս էր կազմում՝ Մոդիի «Բհարաթիա Ջանաթա» կուսակցության հետ միասին։