Տիգրան Սարգսյանի նման մարդիկ չպետք է լինեն իշխանության մեջ: Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի, վարչապետն անընդհատ ասում է, թե ՀՆԱ-ն աճել է, մինչդեռ դա սուտ է, իսկ գյուղատնտեսության մեջ ներկայացվող 14,4 տոկոս աճը ընդամենը նկարած թիվ է:
«Բուն տնտեսագիտությունն իշխանության մեջ այնքան է բթացել, որ Տիգրան Սարգսյանը փայլում է: ԱԺ-ում երկու մարդ կա տնտեսությունից հասկացող, բայց նրանք ամեն մի անհեթեթություն պարտավոր են գովել: Մենք լրջորեն կրակն ենք ընկել, որ Տիգրան Սարգսյանը բանկում է աշխատել»,- նշել է Բագրատյանը: Վերջինս կրկին պնդել է, որ վարչապետը կրկնում է իր մի քանի տարի առաջ ասած մտքերը, սակայն դրանք չեն իրականացվում:
Անդրադառնալով վարչապետի կատարած քայլերին` նախկին վարչապետն ասել է. «Այդ քայլերը բացարձակ հիմարություններ են։ Այսքան ժամանակ ես ասում եմ՝ հիմարություններ են, բայց այդ հիմարություններ կերտողը շարունակում է կերտել, եւ դա նախագահի դուրը գալիս է»,–նշել է Բագրատյանը:




























